Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Այսօր Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակն էր

Այսօր Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակն էր
11.11.2024 | 17:36

Փաշինյան Նիկոլն ասաց, որ պետք է հրաժարվել «իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից և այն վերաձևակերպել «մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է» ձևակերպմամբ:

Խորամանկում է Փաշինյան Նիկոլը: Նա այդպես չի մտածում, քանզի 2019 թ. դեկտեմբերի 5-ին վերջինս արծվաշենցիներին անվանեց «չուզող, չուզող հարևաններ»:

Փաստորեն, Փաշինյան Նիկոլը գոնե Արծվաշենը «մեր տունը», «մեր բնակավայրը», առավել ևս` «ամրոցը» չի համարում, քանզի «չուզող հարևանը» չի կարող «մեր պետությունը մեր ամրոցը» համարել:

Ավելին` եթե, ըստ Փաշինյան Նիկոլի, արծվաշենցիները «չուզող, չուզող հարևաններ են», ապա վերջիններս «մեր տանից», «մեր բնակավայրից» չեն և, ընդհանրապես` Արծվաշենը մեր պետության ամրոցը չէ: Այսքանից հետո հարց է առաջանում` արդյո՞ք Արծվաշենը դե յուրե դեռ Հայաստանի կազմի մեջ է, թե՞ օրվա իշխանությունն այդպես չի կարծում:

Մի խոսքով, Նոր Հայաստանի պատմությունը կերտվում է նենգամտության և շահախարդախության հիմքով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ